Հասանովը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից հեռացող ռուս խաղաղապահներին

20.04.2024 - 15:04 դիտում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկրի ցամաքային զորքերի շտաբում ծառայողական խորհրդակցություն է անցկացրել: Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:

Հաղորդագրության համաձայն՝ Հասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ կապված հեռացող ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմի, զինամթերքի և մարտական տեխնիկայի տեղափոխման գործում անհրաժեշտ տեխնիկական աջակցության տրամադրման հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ