Հաջող մեկնարկ Հայաստանի աղջիկների առաջնությունում

2.04.2022 - 11:58 դիտում

Գյումրու խաղերի մանկապատանեկան մարզադպրոցի աղջիկների բասկետբոլային թիմը մասնակցում է Հայաստանի առաջնությանը եւ ոչ առանց հաջողության: Մեր բասկետբոլիստուհիները 8 թիմերի մեջ եզրափակում են լավագույն եռյակը, որտեղ իր անժխտելի լուման ունի «Գյումրի» կանանց թիմի ավագ, այս տարիքի թիմի մարզիչ Մելինե Գալոյանը: Նրանից էլ տեղեկացանք, որ առաջնության մեկնարկում մեր մարզուհիները պարտության են մատնել Երեւանի «Արաբկիր» ակումբի 1-ին ու 2-րդ թիմերին, ինչպես նաեւ մայրաքաղաքի «Բազեին» ու խաղերի մանկապատանեկան օլիմպիական մարզադպրոցի բասկետբոլիստուհիներին:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ