ՀԱՊԿ ուժերը Ղազախստանում կլինեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի. Պուտին

Աննա Կոստանյան 10.01.2022 - 13:32
10.01.2022 - 13:32 դիտում

ՀԱՊԿ ուժերը Ղազախստանում կմնան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և իրենց գործառույթները կատարելուց հետո զորախումբը դուրս կբերվի երկրից: Հայտարարությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինը նաև նշել է, որ ՀԱՊԿ ստորաբաժանումները գտնվում են Ղազախստանում հանրապետության ղեկավարության պաշտոնական խնդրանքի հիման վրա, ինչը լիովին համապատասխանում է 1992 թվականի Հավաքական անվտանգության հիմնարար պայմանագրի 4-րդ հոդվածին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ