ՀԱՊԿ-ը, ցանկանալով թե չցանկանալով, դուրս է գալիս ՀՀ-ից, և դա մեզ անհանգստացնում է. Փաշինյան

Աննա Կոստանյան 14.03.2023 - 13:53
14.03.2023 - 13:53 դիտում

Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, ռուսական և հայկական փորձագիտական դաշտում դա մեկնաբանվեց որպես ՀԱՊԿ-ից Հայաստանի անջատման գործընթացի ևս մեկ քայլ: Անդրադառնալով լրագրողի այս դիտարկմանը՝ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց հետևյալը.

«Իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը, ցանկանալով թե չցանկանալով, դուրս է գալիս ՀՀ-ից, և դա մեզ անհանգստացնում է: Այն, ինչ տեղի է ունեցել, ոչ մի բան չենք թաքցրել, տեղի է ունեցել հրապարակային: Մեր մտավախությունները արտահայտվում են տարբեր կերպ: Մենք հաճույքով կստանձնեինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձմամբ չստացվի, որ մենք մեր ժողովրդին սխալ ուղերձ ենք հղում: Եթե դա չի նշանակելու ՀՀ անվտանգության ապահովման ևս մի գործոն ավելացնել, մենք նման քայլ անելու իմաստ չենք տեսնելու առնվազն մեր ժողովրդի հետ ազնիվ լինելու տրամաբանությունից»:

«Մեր սկզբունքներն առաջարկել ենք, որոնք, իմիջիայլոց, ՀՀ մասին չեն: Ես ընդգծել եմ դա մի քանի անգամ: Դա նրա մասին է, թե առնվազն ՀՀ տարածքում ՀԱՊԿ-ը գործո՞ւմ է, թե՞ չի գործում, կա՞, թե՞ չկա: Մենք ուզում ենք և պատրաստ ենք առերեսվել այս հարցին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ