ՀԱՊԿ-ը կպարզաբանի Հայաստանի դիրքորոշման մանրամասները զորավարժությունները չանցկացնելու վերաբերյալ. Պեսկով

Աննա Կոստանյան 10.01.2023 - 15:44
10.01.2023 - 15:44 դիտում

ՀԱՊԿ-ը կպարզաբանի Հայաստանի դիրքորոշման մանրամասները, որը մտադիր չէ, որ կազմակերպության 2023 թ. զորավարժություններն անցկացվեն Հայաստանում՝ հայտարարել է Դմիտրի Պեսկովը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հավաստիացրել է, որ Մոսկվան կշարունակի Երևանի հետ երկխոսությունը բարդ հարցերի շուրջ։

«Սա Հայաստանի վարչապետի կողմից բավական նոր հայտարարությունն է: Կարծում եմ՝ ՀԱՊԿ գծով գործընկերները կապ կպահպանեն, կպարզաբանեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում 2023 թ. ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելը նպատակահարմար չէ այս իրավիճակում:

«Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է: Մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ՝ այն հարցերը, որոնք այժմ բավական բարդ են»,- հավաստիացրել է Պեսկովը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ