ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է Ղազախստանի իրավիճակի մասին

7.01.2022 - 16:03 դիտում

«2022 թվականի հունվարի 7-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կրկին հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Գլխավոր քարտուղարը նրան տեղեկացրել է Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակը կարգավորելու նպատակով Հավաքական անվտանգության խորհրդի որոշման կատարման մանրամասները:

Ստանիսլավ Զասը նաև զեկուցել է այդ երկիր ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի գործուղման հետ կապված կազմակերպչական խնդիրների առաջընթացի մասին։ Ներկայումս շարունակվում է խաղաղապահ զորամիավորումների տեղափոխումը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով։

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են պետական ​​և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, օգնությունը Ղազախստանի իրավապահ մարմիններին՝ իրավիճակը կայունացնելու և այն օրինական դաշտ վերադարձնելու գործում»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ