ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի հետ

Անի Հովհաննիսյան 22.09.2022 - 13:10
22.09.2022 - 13:10 դիտում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 22-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ՝ հայտնել են ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից:

«Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Հայաստանի սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ: Քննարկվել են ստեղծված իրավիճակում կազմակերպության հետագա հնարավոր միջոցառումները»,- նշված է կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ