ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է 2022թ.-ին Հայաստանի նախագահության ներքո մշակվող առաջնահերթությունների մասին

Աննա Կոստանյան 23.08.2021 - 17:54
23.08.2021 - 17:54 դիտում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաջնահերթությունները 2022 թվականին Հայաստանի նախագահության ներքո գտնվում են մշակման փուլում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Ներկա պահին աշխատանք է տարվում Հայաստանի Հանրապետությունում՝ ուղղված իր նախագահության առաջնահերթությունների ձևավորմանը: Այդ հարցը քննարկվել է նաև Երևան կատարածս այցի ժամանակ: Մենք հայտնել ենք մեր առաջարկները: Այժմ այդ ուղղությամբ աշխատանք է տարվում: Դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչն է առաջնահերթություն լինելու մեր կազմակերպության համար առաջիկա տարում»,- ասել է Զասը:

Վերջինս ընդգծել է, որ Հայաստանը միշտ ակտիվ դիրքորոշում է ունեցել ՀԱՊԿ-ում և «իրական հետաքրքրվածություն» է դրսևորել կազմակերպության զարգացման ամրապնդման գործում: «Վստահ եմ, որ հաջորդ տարին մեզ թույլ կտա որոշակի քայլեր կատարել արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- եզրափակել է գործիչը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ