ՀԱՊԿ առաջարկները Հայաստանին են փոխանցվել անցյալ տարի, քննարկումները դեռ շարունակվում են. Միացյալ շտաբի պետ

Աննա Կոստանյան 16.11.2023 - 15:36
16.11.2023 - 15:36 դիտում

Տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջարկները Հայաստանին են ներկայացվել անցյալ տարի, և քննարկումները դեռ շարունակվում են։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանին, ապա անցած տարի առաջարկվել են միջոցառումներ», – ասել է նա։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ պատվիրակությունն ու քարտուղարությունն աշխատել են Հայաստանում, որից հետո կազմվել են համապատասխան զեկույցներ, պատրաստվել փաստաթղթերի նախագծեր։ Սիդորովը մանրամասնել է, որ կազմակերպությունն առաջարկել է որոշակի միջոցառումներ և պատրաստել փաստաթղթերի նախագծեր։

«Մի շարք տարբեր պատճառներով քննարկումը դեռ շարունակվում է»,- ընդգծել է Սիդորովը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ