Հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունող գործատուները պետությունից աջակցություն կստանան

Աստղիկ Խաչատրյան 12.08.2021 - 11:52
12.08.2021 - 11:52 դիտում

Հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունող գործատուները պետությունից աջակցություն կստանան. ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծին:

Ըստ այդմ՝ միջոցառման շրջանակներում աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար գործատուին տրամադրվում է աջակցություն այդ անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 հազար դրամի չափով, գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 հազար դրամի չափով: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս ծրագիրը որակեց շատ կարևոր: «Այսպիսի գաղափարներ նախկինում մենք քննարկել ենք այլ ոլորտներում, և կարծում եմ՝ այս ծրագրի փորձառությունը կլուծի նախկինում մեր ունեցած բանավեճերը, և մենք հետևություն կարող ենք անել, թե այս գործիքը որքանով կնպաստի աշխատաշուկայի աշխուժացմանը»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ ինչ-որ ժամանակ անց պետք է ակնկալել արդյունքների մասին հաշվետվություն: «Եթե ծրագրի էֆեկտիվությունն ապացուցվի, հնարավոր է՝ այս գործիքը կիրառվի նաև այլ ոլորտներում»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ