Հանրապետությունում կան փակ ճանապարհներ

Աննա Կոստանյան 27.03.2024 - 10:14
27.03.2024 - 10:14 դիտում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող, Բերդ-Ճամբարակ (բուք է) և Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դիլիջանի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից Սարավան – «Զանգեր» և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ