Հանրապետության շրջանների մեծ մասում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք

23.12.2023 - 17:26 դիտում

Երևանում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրև։

Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-ի և 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք, ճանապարհներին նաև մերկասառույց։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 4-7 մ/վ, դեկտեմբերի 23-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ, 26-ին՝ 14-17 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի ցերեկը կբարձրանա  4-6 աստիճանով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ