Հանրապետության նախագահը նոյեմբերի 1-3-ը աշխատանքային այցով կլինի Եգիպտոսում

1.11.2025 - 14:03 դիտում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 1-3-ն աշխատանքային այցով կգտնվի Եգիպոսի Արաբական Հանրապետությունում՝ Կահիրեում։

Եգիպտոսի նախագահի հրավերով Հանրապետության նախագահը կմասնակցի Եգիպտոսի ազգային թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը։

Այցի շրջանակներում նախատեսվում են նախագահի մի շարք հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ