Հայ մարզիկները շարունակում են մեդալներ նվաճել Եվրոպայի առաջնությունում

18.09.2022 - 18:29 դիտում
Սերբիայի Նովի Սադ քաղաքում տեղի էլ ունեցող սամբոյի Եվրոպայի առաջնության վերջին օրը նույնպես հաջող է մեր սամբիստների համար: Այդ մասին ասված է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում։
«Մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում Տիգրան Կիրակոսյանը և Մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում Վահրամ Գրիգորյանը վաստակեցին բրոնզե մեդալներ:
Գեղեցիկ հաղթանակներ տոնեց Վարսիկ Գրիգորյանը, նա կանանց 54 կգ քաշային կարգի եզրափակչում կմրցի ռուսաստանցի Էլմիրա Կահրամանովայի հետ: (ՌԴ-ն հանդես է գալիս FIAS-1 անվան տակ),- նշված է գրառման մեջ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ