Հայ ծանրորդները նվաճեցին 5 ոսկե, 9 արծաթե և 9 բրոնզե մեդալ

Աստղիկ Խաչատրյան 11.04.2021 - 19:44
11.04.2021 - 19:44 դիտում

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

Մեր ծանրորդներն ընդհանուր առմամբ 5 ոսկե,9 արծաթե և 9 բրոնզե մեդալ նվաճեցին Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում։

Հիշեցնենք՝ այսօր պայքարի դուրս եկան գերծանր քաշային կարգում մեր ներկայացուցիչներ Գոռ Մինասյանն ու Լաշա Տալախաձեն, ովքեր համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալ նվաճեցին երկամարտում, ինչպես նաև առաջին վարժություններում։

Աղբյուր  ArmSport.am

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ