Հայ ծանրորդները երկամարտի 3 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում

23.10.2022 - 00:16 դիտում

Մ20 տարեկանների մրցաշարի աղջիկների 81 կգ քաշայինների պայքարում երկամարտի 223 կգ արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճել է Լիանա Գյուրջյանը՝ կարիերայում երրորդ անգամ արժանանալով այս տիտղոսին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Գյուրջյանը երկամարտի 223 կգ արդյունքով է նվաճել չեմպիոնությունը (98+125): Պոկում և հրում վարժություններում էլ հայ մարզուհին արժանացել է փոքր ոսկե մեդալներին։

Այս քաշային կարգում պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնել և արծաթե մեդալը նվաճել է Էմմա Պողոսյանը՝ երկամարտի 215 կգ (94+121) արդյունքով։ Պոկում վարժությունում Պողոսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել, իսկ հրում վարժությունում արժանացել է փոքր արծաթե մեդալին։

Նույն տարիքային խմբի տղաների պայքարում էլ երկամարտի 367 կգ արդյունքով (171+ 196 ) ոսկե մեդալին արժանացել է 96 կգ քաշային Գարիկ Կարապետյանը՝ գերազանցելով Թուրքիայի ներկայացուցիչ Էմրե Օզթուրքին, որը դարձել է արծաթե մեդալակիր։ Առանձին վարժություններում ևս Կարապետյանը ևս կանգնել է պատվո հարթակի առաջին աստիճանին։

Մ23 տարեկանների մրցաշարում էլ չեմպիոնի կոչմանն արժանացել է Արա Աղանյանը՝ երկամարտի 358 կգ արդյունքով (168+195): Առանձին վարժություններում ևս Աղանյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ