Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացին առնչվող խնդիրների համալիր լուծում ենք տեսնում. ՌԴ ԱԳՆ

Աննա Կոստանյան 3.11.2021 - 18:56
3.11.2021 - 18:56 դիտում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ առաջիկա հնարավոր հանդիպման և նոր փաստաթղթերի հնարավոր ստորագրման մասին լուրերին, նշել է, որ նման տեղեկություն դեռևս չունի, և ղեկավարներն իրենք կհայտնեն այդ մասին, եթե նման որոշում լինի:

«Ներկա պահին մենք ամենօրյա աշխատանք ենք ապահովում արդեն իսկ ընդունված փաստաթղթերի իրականացման համար»,- շեշտել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Վերջինս ընդգծել է, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնագրի տարելիցին ընդառաջ աշխատանքներ են շարունակվում բոլոր ուղղություններով՝ հիշեցնելով, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրերս հեռախոսազրույցներ է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ:

«Ջանքեր են գործադրվում նաև տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ: Շարունակվում են շփուներն ԱԳՆ-ի, ՊՆ-ի, սահմանապահ ծառայությունների մակարդակով՝ սահմանային միջադեպերի կանխման նպատակով: Տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընցաթի մեկնարկին առնչվող խնդիրների համալիր լուծում: Եվ, իհարկե, ակտիվ աշխատանք է տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»,- ասել է Զախարովան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ