Հայրենիք է վերադարձել ևս երեք ռազմագերի

Գոհար Ստեփանյան 4.05.2021 - 21:19
4.05.2021 - 21:19 դիտում
Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի:  Այս մասին «ֆեյսբուք»-յան էջում գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որը ներկայացնում ենք ստորև.
«Գերեվարված երեք մեր հայրենակիցն արդեն Երևանում է։ Ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց, ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի եւ Ազգային անվտանգության ծառայության ջանքերով նրանք վերադարձվել են հայրենիք։
Այս պահին նրանք անցնում են բժշկական փորձաքննություն, հասցրել են կապվել և խոսել հարազատների հետ։ Մեկը Շիրակի մարզից Շուխյան Սամվելն է։
Բարի եւ շուտափույթ վերադարձ մաղթենք նաև մեր մյուս տղաներին»։
0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ