«Հայրենիքի փրկության շարժման» մի խումբ ակտիվիստներ անհնազանդության ակցիա են իրականացրել ԵՊՀ-ում

Աննա Կոստանյան 24.02.2021 - 12:50
24.02.2021 - 12:50 դիտում

«Հայրենիքի փրկության շարժման» մի խումբ ակտիվիստներ այսօր անհնազանդության ակցիա են իրականացրել ԵՊՀ-ում:

Շարժման ներկայացուցիչներից Հայկ Մամիջանյանի խոսքով՝ իրենք «բազմաթիվ անակնկալներ են մատուցելու», և այսօրվա ակցիան կրելու է իրազեկման բնույթ:

Ակտիվիստների մուտքը ԵՊՀ ոչ ոք չի խոչընդոտել: Նրանք անարգել շրջել են համալսարանի տարածքում՝ հնչեցնելով վարչապետի հրաժարականի կոչեր:

Ակցիայի մասնակիցները ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին հորդորել են հայտնել, թե ինչ դիրքորոշում ունի, ինչին ի պատասխան՝ Գևորգյանը պատասխանել է, որ իր կարծիքը հայտնել է նոյեմբերի 20-ին՝ «որ այս կառավարությունը պետք է հեռանա, սակայն դա չի նշանակում, որ պետք է ամբողջ հանրային կարգը տապալել»:

«Հիմա դուք դա եք տապալում»,- ասել է ռեկտորի պաշտոնակատարը:

Շարժման մասնակիցները այնուհետև քայլել են դեպի Տնտեսագիտական համալսարան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ