«Հայրենիքի փրկության շարժման» մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացնում ԱԳՆ շենքի դիմաց

Աննա Կոստանյան 13.03.2021 - 14:13
13.03.2021 - 14:13 դիտում

«Հայրենիքի փրկության շարժման» մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացնում ԱԳՆ շենքի դիմաց: Այդկերպ նրանք իրենց բողոքն են հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԳՆ կատարելիք այցի դեմ:

Շարժման անդամները նշել են, որ ցանկանում են բողոքի ակցիայով դիմավորել վարչապետին:

«Հայրենիքի փրկության շարժման» անդամների խոսքով՝ իրենք պատրաստվում են նմանատիպ ակցիա անցկացնել Բաղրամյան պողոտայում՝ նախագահական նստավայրի դիմաց:

Հիշեցնենք՝ այսօր նախատեսվում են նախագահի հանդիպումները ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ