Հայտնի է Գյումրու համայնքի ավագանու ընտրության օրը

Աննա Կոստանյան 18.08.2021 - 16:33
18.08.2021 - 16:33 դիտում

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը որոշում է ստորագրել, որի համաձայն` Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու հերթական ընտրության օր է նշանակվել հոկտեմբերի 17-ը։ «Որոշումը կայացվել է ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 28-Ա որոշման 1-ին կետը»,- նշված է փաստաթղթում: Գյումրի համայնքի ավագանու ընտրությունն անցկացվելու է համամասնական ընտրակարգով։ Կուսակցություններն ավագանու թեկնածուների ցուցակները ընտրատարածքային հանձնաժողով կներկայացնեն սեպտեմբերին։ Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին ավագանու ընտրություններ են նախատեսված նաև Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ ու Տեղ համայնքներում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ