Հայտնի է՝ երբ կսկսվի այս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը

Աննա Կոստանյան 3.07.2023 - 17:07
3.07.2023 - 17:07 դիտում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 4-ից։

Հիշեցնե՛նք, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարումներ կկատարեն անկանխիկ եղանակով, հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար անկանխիկ գործարքներից, բայց ոչ ավելի, քան 5000 դրամը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ