Հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Աստղիկ Խաչատրյան 18.10.2021 - 10:29
18.10.2021 - 10:29 դիտում

Տեղական ինքնակառավարման մարմինների երեկվա ընտրությանը, նախնական տվյալներով, մասնակցել է ընտրողների 33.23 տոկոսը:

Գյումրիում, ըստ նախնական արդյունքների, անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ: «Բալասանյան» դաշինքը ստացել է ձայների 36.59 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 29.56 տոկոս, «Զարթոնք» կուսակցությունը՝ 10.6 տոկոս, «Ապրելու երկիրը»՝ 5,65, իսկ ՀՀԿ-ն՝ 5.06 տոկոս։

Դիլիջանում, ինչպես նաև Սյունիքի Տաթև և Տեղ համայնքներում, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը: ՔՊ կուսակցության ֆեյսբուքյան էջում նշված է, որ Տաթևում առաջատար է ՔՊ թեկնածու Արթուր Մաթևոսյանը, իսկ Տեղ համայնքում՝ Դավիթ Ղուլունցը։

Դիլիջանում կուսակցությունը ստացել է ձայների 57 տոկոսը, համայնքի ղեկավարի թեկնածուն Դավիթ Սարգսյանն է։

«Առուշ Առուշանյան» դաշինքն էլ հայտնել է Գորիս համայնքի ընտրություններում տարած հաղթանակի մասին։

Ըստ դաշինքի հրապարակած նախնական տվյալների՝ իրենք ստացել են 6 256, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 3 590, ՀԱԿ-ը՝ 243 ձայն։ Մեղրի համայնքում, նախնական տվյալներով, հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը՝ ստանալով ձայների 42,8 տոկոսը:

«Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 32,8 տոկոսը, Ազատական կուսակցությունը՝ 14.4 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցությունը` 9,8 տոկոսը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ