Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները

Աննա Կոստանյան 9.01.2023 - 13:30
9.01.2023 - 13:30 դիտում

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

15.01.2023 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու»
22.01.2023 թ. – «Օտար լեզուներ»
29.01.2023 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն»
04.02.2023 թ. – «Մաթեմատիկա»
05.02.2023 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
12.02.2023 թ. – «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»

Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում և մարզերում:

Նշենք, որ, ըստ գործող կարգի, այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում:

Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ