Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1283 կգ վայրաճ կանեփի զանգված. ՀՀ ոստիկանություն

Աստղիկ Խաչատրյան 18.08.2021 - 09:07
18.08.2021 - 09:07 դիտում

Օգոստոսի 10-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, վայրաճ բույսերի հայտնաբերմումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը:

Օգոստոսի 16-17-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1283 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 11 հողամասից հայտնաբերվել է կանեփի 332 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է մի քանի գրամ մարիխուանա: Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հայտնաբերվել է 9 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ