Հայտնաբերվել է 20-22 տարեկան տղայի դի. shamshyan.com

15.01.2022 - 11:19 դիտում

Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։

Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, իսկ մահացածն էլ 20-22 տարեկան տղա է։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ