Հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն

Աննա Կոստանյան 20.04.2021 - 16:26
20.04.2021 - 16:26 դիտում

Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին, հայտնաբերել և տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն:

Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով կկատարվի դատաբժշկական փորձաքննություն:

Այսպիսով, զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1546:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ