Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար

Աննա Կոստանյան 22.02.2021 - 16:19
22.02.2021 - 16:19 դիտում

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ:

ՊԵԿ-ից հայտնում են, որ օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և «Ագարակ» սահմանային անցակետի հսկողությունն իրականացնող աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Հ.Գ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը:

Արդյունքում ավտոմեքենայի առջևի նստատեղերի միջև գտնվող խցիկում առկա դրամապանակի միջից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար:

Փաստի առթիվ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստվել են նյութեր, կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ