Հայկ Կոստանյանը նշանակվել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի խորհրդական

Աստղիկ Խաչատրյան 24.10.2025 - 21:31
24.10.2025 - 21:31 դիտում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի որոշմամբ նշանակվել եմ վերջինիս խորհրդական։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի նախկին մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Համակարգելու եմ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերի լուսաբանման գործընթացը, որոնք ուղղված են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհաշինությանը, սոցիալական նշանակության նախագծերի իրականացմանը և դրանց արդյունքների ներկայացմանը, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններին»,-նշել է նա։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ