Հայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

7.09.2026 - 13:48 դիտում

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Հայկ Կոնջորյանն արժևորել է Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունները, տարբեր ոլորտներում համագործակցությունը։

Խոսելով խորհրդարանական փոխգործակցությունից՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ առաջիկայում Ազգային ժողովում կձևավորվեն բարեկամական խմբերը, այդ թվում` Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խումբը։

Հայկ Կոնջորյանն անդրադարձել է նորընտիր խորհրդարանում կառավարող ուժի գործունեության օրակարգին և առաջնահերթություններին, կարևորել ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը:

Դեսպանը շնորհավորել է Հայկ Կոնջորյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Անդրեա Բարբարա Բաումանը նշել է, որ Շվեյցարիան շարունակում է աջակցել Հայաստանում բարեփոխումների օրակարգին՝ ամրապնդելու ժողովրդավարական գործընթացները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ