Հայերի ոչնչացումը կնշանակի ողջ Թուրքիայի փլուզում. թուրք այլախոհներ

Գոհար Ստեփանյան 26.04.2021 - 23:28
26.04.2021 - 23:28 դիտում

Ստամբուլի Բոսֆորի համալսարանի «Dayanışma» (Համերաշխություն) խմբի՝ Twitter-ում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ արված գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել թուրք օգտատերերի շրջանում, գրում է Ermenihaber-ը:

Խումբը մեջբերել է  հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող Փարամազի խոսքերից մի հատված. «Հնչակյան կուսակցության անդամ Փարամազին (Մատթեոս Սարգսյան) 1915 թ. մայիսին «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդների դեմ մահափորձ կազմակերպելու հիմնավորմամբ կախաղան բարձրացրին: Դատարանում նա հանդես է եկել ինքնապաշտպանական ճառով, որում ասել է հետևյալը. «Ինչ ասես, որ չենք արել այս  երկրի բարօրության համար: Շատ ինքնազոհությունների ենք գնացել հայերի և թուրքերի եղբայրությունն ապահովելու համար: Էներգիա ենք սպառել, շատ արյուն ենք թափել: Իսկ դուք ոչ միայն չեք սահմանափակվել մեր ջանքերն անտեսելով, այլև գիտակցաբար փորձել եք ոչնչացնել մեզ»:

Խումբը, դիմելով Թուրքիայի իշխանությանն ու հասարակությանը, գրել է. «Դուք  մոռացել եք, որ հայերի ոչնչացումը կնշանակի ողջ Թուրքիայի փլուզում: 1915 թ. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին կիսում ենք հայ ժողովրդի ցավը»:

Գրառումը եզրափակվել է #ArmenianGenocide հեշթեգով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ