Հայաստան վերադարձած 10 գերուց 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Աստղիկ Խաչատրյան 10.12.2021 - 12:11
10.12.2021 - 12:11 դիտում

Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերուց 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Նրանք մեղադրվում են մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Հիշեցնենք, որ այս զինծառայողները գերեվարվել էին նոյեմբերի 16-ին սահմանին ադրբեջանական ագրեսիայի պատճառով տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ