«Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրենն Արցախում ծանոթանացել է իրականացվող ծրագրերի ընթացքին

15.04.2022 - 22:37 դիտում

Անցնող շաբաթվա ընթացքում «Հայաստան» Համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն այցելել է Արցախ՝ ծանոթանալու հիմնադրամի ֆինանսավորմամբ Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին։ Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

Նախարար Արամ Սարգսյանի հետ միասին շրջայցի արդյունքում վերջիններս եղել են մայրաքաղաքի և շրջանների մի շարք շինհրապարակներում, ծանոթացել բնակարանաշինական և ճանապարհաշինական աշխատանքներին։

Շրջայցի արդյունքում՝ շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին տրվել են ցուցումներ՝ շինաշխատանքերի պատշաճ կազմակերպման և այլ ընթացիկ հարցերի ուղղությամբ, ինչպես նաև ընդգծվել սահմանված ժամկետներում աշխատանքների իրականացման առաջնահերթությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ