Հայաստան թռնող ռուսական ինքնաթիռը շտապ փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայրում. շարժիչի ծածկն ընկել է

Աննա Կոստանյան 21.07.2023 - 14:54
21.07.2023 - 14:54 դիտում

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը, որն ուղևորվում էր Հայաստան, շտապ փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել մեկ այլ վայրում։ Այս մասին գրել է Lenta.ru-ն՝ Авиаторщина թելեգրամյան ալիքին հղումով։

Միջադեպը տեղի է ունեցել Միներալնիե Վոդի-Երևան ուղևորատար ինքնաթիռի հետ։ Նշվում է, որ օդ բարձրանալուց հետո ձախ շարժիչի ծածկն ընկել է օդանավակայանի տարածքում:

«Օդանավի հրամանատարը որոշել է վերադառնալ մեկնման օդանավակայան, որտեղ մի քանի րոպե անց անվտանգ վայրէջք է կատարել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Нет описания.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ