Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

6.05.2023 - 16:22 դիտում

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 6-ի երեկոյան, 10-ին՝ առանձին շրջաններում, 7-9-ը, 11-ին՝ ժամանակ առ ժամանակ՝ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 7-9-ը՝ հատկապես ցերեկային ժամերին, կնվազի 5-8 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 7-11-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ