Հայաստանում մոտ 50 երեխա պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ՀՀ առողջապահության նախարար

Աննա Կոստանյան 8.11.2021 - 13:14
8.11.2021 - 13:14 դիտում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայաստանում մոտ 50 երեխա արդեն իսկ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

«Երեխաների պատվաստվելու հնարավորությունը ստեղծված է: Ծնողների թույլտվությամբ, գրավոր համաձայնությամբ, իհարկե, կարող են 12 տարեկանից բարձր երեխաները պատվաստվել: Մոտ 50 երեխա ունենք, որ պատվաստվել են»,- ասաց Ավանեսյանը:

Միաժամանակ, նախարարը նշեց, որ պատվաստումները քիչ են հղիների շրջանում:

«Որոշ անձինք շատ մեծ դեր խաղացին՝ վախեցնելու և ապատեղեկատվություն տարածելով զերծ պահելու նրանց պատվաստվելուց: Կոչ եմ անում անպայման խորհրդակցել հսկող բժշկի հետ և այդ խորհրդատվության արդյունքում անպայման պատվաստվել»,- հորդորեց նախարարը:

Ավանեսյանը նաև խոսեց պատվաստանյութերով հագեցվածության մասին: Նրա խոսքով՝ Հայաստանում որևէ պատվաստանյութի պակաս չկա:

«Մենք ապահովված ենք բոլոր տեսակի պատվաստանյութերով: Դրանք հավասար կերպով արդյունավետ են: Այս պահին կարևոր է չհապաղել և օր առաջ գնալ պատվաստվելու»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ