Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2210 դեպք

Գոհար Ստեփանյան 6.11.2020 - 11:17
6.11.2020 - 11:17 դիտում

Նոյեմբերի 6-ի դրությամբ Հայաստանում  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 101 773 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2210-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 61 782 (+1647) մարդ, այս պահին բուժվում է 38 088-ը (+526):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1903 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1506 (+30), այլ պատճառներով՝ 397 (+7):

Մեկ օրում մահացել է 37 մարդ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ