Հայաստանում ձերբակալվել է ռուսական ավիաընկերության ինքնաթիռ. ՌԴ տրանսպորտի նախարար

Աննա Կոստանյան 22.03.2022 - 15:17
22.03.2022 - 15:17 դիտում

Ռուսական ավիաընկերությունների գրեթե 80 ինքնաթիռ ձերբակալվել է արտասահմանում՝ հակառուսական պատժամիջոցների պատճառով, հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Մենք երկրում ունեինք 1367 ինքնաթիռ, կորցրինք 78 ինքնաթիռ, դրանք ձերբակալվեցին թռիչքի ժամանակ», – ասել է Սավելևը Դաշնային խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստի ժամանակ։

«Օդանավերը ձերբակալվել են, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությանը բարեկամ երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Հայաստանում», – ասել է նա։

Նշվում է, որ թռիչքները շարունակվում են, բայց որոշ փուլերում ավիափոխադրողներին պետք կգան ինքնաթիռների մասեր, խոստովանեց նախարարը։

Նրա խոսքով՝ իշխանությունները լուծում են փնտրում այս հարցում՝ ներկայումս կենտրոնանալով երկար տարիներ պատժամիջոցների տակ գտնվող Իրանի փորձի վրա։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ