Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 458 նոր դեպք, ապաքինվել է 152 քաղաքացի

Աննա Կոստանյան 30.09.2020 - 11:44
30.09.2020 - 11:44 դիտում

Հայաստանում սեպտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 50 359 դեպք, որոնցից 44001-ն` առողջացած, 959-ը` մահվան ելքով (ավելացել է մեկ դեպքով): Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5102 պացիենտ: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 292 հազար 193 թեստավորում:

Վերջին 24 ժամում արվել է 3146 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485  նոր դեպք: Կա 152 առողջացած: Մահվան դեպքի վերաբերյալ կառույցը հայտնում է, որ պացիենտը եղել է 77 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 297 է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ