Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1221 նոր դեպք

Գոհար Ստեփանյան 10.11.2020 - 11:40
10.11.2020 - 11:40 դիտում

Հայաստանում նոյեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 108687 դեպք, որոնցից 66835 -ն` առողջացած:
Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39831 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 3050 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 444224 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1221 նոր դեպք և 1925 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1609 (ավելացել է ևս 29-ով) դեպք:

Արձանագրվել է նաև մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 412 է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ