Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի

Աննա Կոստանյան 14.03.2022 - 11:06
14.03.2022 - 11:06 դիտում

Հայաստանում մարտի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 21 դեպք, որից 408 հազար 562-ը`առողջացած, 8576-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3246 բուժառու:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 1432 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք, առողջացել է 166 քաղաքացի, արձանագրվել է մահվան 4 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 936 հազար 474-ի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ