Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 69, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 224 797 է, մահվան դեպքերինը՝ 5606

Աննա Կոստանյան 27.06.2021 - 11:45
27.06.2021 - 11:45 դիտում

Հայաստանում հունիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 797-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 2 նոր դեպք է գրանցվել, մահացածների թիվը 4508 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք է գրանցվել, այսպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1098 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5606-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 69 է, ընդհանուր առողջացածներինը՝ 216 558, փաստացի բուժվողներինը՝ 2633: Մեկ օրում արվել է 3686 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 174 852 թեստ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ