Հայաստանում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որը կապահովի մեր տարածքով անցնող միջազգային կոմունիկացիաների անվտանգությունը. Փաշինյան

Աննա Կոստանյան 26.10.2023 - 13:26
26.10.2023 - 13:26 դիտում

Առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգության ապահովումը՝ պարեկային ոստիկանության հետ համատեղ:

Այս մասին հոկտեմբերի 26-ին մեկնարկած «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ» չորրորդ միջազգային ֆորումում ունեցած ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման և խաղաղության հաստատման հեռանկարների մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ