Պատրաստ ենք կոմունիկացիաների բացմանը, եթե մյուս կողմը նման ցանկություն հայտնի. Ադրբեջանի վարչապետ

Աննա Կոստանյան 26.10.2023 - 13:52
26.10.2023 - 13:52 դիտում

Ադրբեջանը պատրաստ է հաղորդակցությունների բացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին Թբիլիսիում Մետաքսի ճանապարհի միջազգային ֆորումում հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Ադրբեջանական կողմը շահագրգռված է հաղորդակցությունների բացմամբ, բայց դա կախված է ոչ միայն մեզանից։ Մենք պատրաստ ենք սկսել գործընթացը, եթե մյուս կողմը նման ցանկություն հայտնի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ նույն միջոցառմանն իր ելույթում Փաշինյանն ասել էր, որ առանց ճանապարհների բացման Հարավային Կովկասում խաղաղության կառուցումն անհնարին է և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Նա հավելել էր, որ առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգության ապահովումը՝ պարեկային ոստիկանության հետ համատեղ:

ՀՀ վարչապետի խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առաջին սկզբունքն այն է, որ բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ավտոճանապարհներն ու երկաթուղիները գործում են այն երկրների ինքիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ