Հայաստանում կստեղծվի արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն

Աննա Կոստանյան 30.11.2023 - 15:08
30.11.2023 - 15:08 դիտում

Հայաստանում կստեղծվի տարածաշրջանում առաջին արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոնը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Կենտրոնի ստեղծման ֆինանսավորումը կկազմի 3,5 մլրդ ՀՀ դրամ (շուրջ 8,5 մլն ԱՄՆ դոլար)։ Այն առաջինը կլինի մեր տարածաշրջանում, և հիմնված է ամենաժամանակակից տեխնոլոգիաների վրա։

«Այս ծրագիրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և NVIDIA ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի՝ ապրիլի 21-ին Երևանում տեղի ունեցած հանդիպմանն արձանագրված առաջնահերթության իրականացումն է։

Որպես ԱԺ նախագահի տեղակալ՝ արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոնի ծրագիրն առաջարկել եմ ընդունել 2024 բյուջեի մասին օրենքի նախագծում, որը քիչ առաջ հաստատվեց Կառավարության նիստում, և շուտով կքննարկվի Ազգային ժողովում»,- գրել է Արշակյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ