Հայաստանում է ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը

Աստղիկ Խաչատրյան 21.06.2023 - 20:07
21.06.2023 - 20:07 դիտում

Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ժամանած ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հնարավոր է սա 6 people նկարն է

Նույն օրը պատվիրակության անդամներն այցելել են Արմավիրի ուսումնական կենտրոն։ Հյուրերին մանրամասներ է ներկայացվել կենտրոնի պատմության, կառուցվածքի և գործունեության վերաբերյալ։ Պատվիրակության անդամների հետ քննարկվել են նաև արհեստավարժ սերժանտական կազմի պատրաստման գործընթացին առնչվող հարցեր, ինչը նույնպես ուսումնական կենտրոնի առաջնահերթություններից է:

Հնարավոր է սա 3 մարդ and Անհայտ զինվորի գերեզմանը նկարն է

Ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը շրջել է զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ուսումնանյութական բազային և առօրյային:

Հնարավոր է սա 3 մարդ, հարսանիք and Անհայտ զինվորի գերեզմանը նկարն է

Հայաստանի և Կանզասի միջև փոխգործակցության 20-ամյակի կապակցությամբ Հայաստան է այցելում նաև Կանզասի նահանգապետ Լորա Քելին:

Հնարավոր է սա 11 people նկարն է

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ