Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին և Սոթք գյուղի մոտ

Աննա Կոստանյան 21.09.2023 - 16:15
21.09.2023 - 16:15 դիտում

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և առճակատման գծում, ինչպես նաև Սոթք գյուղի մոտ՝ տեղում ռազմական և անվտանգային ցանկացած զարգացումների մասին զեկուցելու համար։ Այդ մասին նշված է առաքելության X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում:

«Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը մանդատին և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը նպաստելուն»,- նշված է գրառման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ