Հայաստանում ԵՄ առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ հատվածներում

Աննա Կոստանյան 7.09.2023 - 17:48
7.09.2023 - 17:48 դիտում

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն ուժեղացրել է իր պարեկային գործունեությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ տարածքներում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։ Այդ մասին նշված է առաքելության X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում։

«Տեղում մեր ներկայության միջոցով մենք նպատակ ունենք նպաստելու լարվածության թուլացմանը և իրավիճակի մասին ԵՄ-ին անաչառ զեկուցմանը»,- նշված է գրառման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ