Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք հոկտեմբերի տվյալներով. Փաշինյան

Աննա Կոստանյան 2.11.2022 - 11:29
2.11.2022 - 11:29 դիտում

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել հոկտեմբեր ամսվա տվյալներով:

«Հայաստանում գոյություն ունի 691 հազար գրանցված և վճարվող աշխատատեղ: 2018 թվականի մայիսի համեմատ, դա Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ամիսն է, 2022 թվականի հոկտեմբերին աշխատատեղերի թիվն ավելին է 143 հազարով»,- ասաց Փաշինյանը:

Ըստ այդմ` Փաշինյանն արձանագրեց, որ Կառավարությունը 4 տարի 4 ամսվա ընթացքում ստեղծել է 143 հազար նոր աշխատատեղ:

Այս համատեքստում ՀՀ վարչապետն ընդգծեց վարվող տնտեսական քաղաքականությունը, այդ թվում՝ պայքարը ստվերի դեմ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ