Հայաստանում բարդ գործընթացներ են տեղի ունենում՝ կապված Ղարաբաղի հետ. Պուտին

Աննա Կոստանյան 14.12.2023 - 16:41
14.12.2023 - 16:41 դիտում

Հայաստանում բարդ գործընթացներ են տեղի ունենում՝ կապված Ղարաբաղի հետ. այս մասին ուղիղ կապով քաղաքացիների և լրագրողների հետ շփման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Բոլորս դա հասկանում ենք, բայց մենք չենք հրաժարվել Ղարաբաղից, այլ Հայաստանն է ընդունել, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: Իրականում նրանք դա արել են սեփական նախաձեռնությամբ և մեզ առանձնապես տեղյակ չեն պահել, որ նման որոշում են պատրաստվում ընդունել: Սա պարզապես փաստի արձանագրում է: Այս հարցում կան և՛ առավելություններ, և՛ թերություններ»,- ասել է Պուտինը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ